Մհեր Գրիգորյանը չի հանդիպի գյուղացիների հետ

Մհեր Գրիգորյանը չի հանդիպի գյուղացիների հետ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի հանդիպելու տավուշցիների հետ, այլ հանդիպում է ունենալու գյուղերի վարչական շրջանների ղեկավարների հետ:

Հիշեցնենք, որ տավուշցիները գիշերն անցկացրել են ճանապարհի այդ հատվածում: Բնակիչները սպասում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը:

Գրիգորյանը պետք է հանդիպեր Տավուշի Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս վարչական շրջանների բնակիչների, բնակավայրերի՝ Ադրբեջանին հանձնելու հարցում մտահոգ անձանց հետ և քննարկեր նրանց պահանջներն ու անվտանգային խնդիրների լուծման հնարավոր տարբերակները։

Փոխվարչապետը, սակայն, չեղարկել է Տավուշում սպասվող հանդիպումը և վարչական շրջանների ղեկավարների հետ կհանդիպի Երևանում։