Ինչ-որ ամբարտավան ոճ են որդեգրել լծակներ ու պաշտոններ տիրապետող անձինք։ Մուննաթի հետ զուգակցված արհամարհանքով ու հանդիմանություններով համեմված լեքսիկոնը դարձել է սովորական երեւույթ մեզանում։ Չգիտես ինչու, պետական պաշտոնյան ու բարձրաստիճան անձինք իրենց պարտքն են համարում հասարակության հետ խոսել վերեւից, զայրացած ու առարկություն չընդունող տոնով։ Մեր վճարած հարկերից աշխատավարձ են ստանում, մեր քվեներով հայտնվում են տաքուկ կաբինետներում եւ համարում են, որ մեծ շնորհ են արել մեզ՝ իրենց կիսագրագետ ու ոչ կոմպետենտ գոյությունով։ Ինչ-որ պահից հարգալից խոսքը՝ ուղղված հասարակությանը, սխալների համար ներողություն խնդրելը, շարքային քաղաքացու առաջ հաշվետու լինելը, նրա քննադատությանն ունկնդիր լինելը, նրա պահանջները բավարարելը մղվեցին երկրորդ պլան։ Առաջին պլանում հայտնվեցին սոփեստությունը, սուտը, պոպուլիզմը, մուննաթն ու քամահրանքը։ Ինչքան էլ վարչապետը լայվ մտնի ու վերջում հերթապահ տոնով հայտարարի՝ «սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով», նրա եւ նրա թիմակիցների յուրաքանչյուր բառից հորդում է այդ ամբարտավան հանդիմանությունը՝ ինչպե՞ս չեք գնահատում մեզ նման «հրաշքներին», ինչպե՞ս եք համարձակվում քննադատել ու քննարկել մեր որոշումները, ի՞նչ իրավունք ունեք պահանջներ ներկայացնելու մեզ։ Դուք հլու-հնազանդ, խոնարհ ու անտրտունջ պետք է ընդունեք ու ենթարկվեք մեզ, մենք ձեզ ազատագրել ենք, մենք ձեզ երջանկացրել ենք, եւ ձեր շուրթերից միայն շնորհակալություն պիտի հնչի մեր հասցեին։ Իրականում, ցանկացած առողջ հասարակություն միշտ պետք է դժգոհ լինի իր իշխանություններից, որին ինքը կարգել է իր հարցերը լուծելու, իր կյանքը բարելավելու գործին։ Հենց հանրային ավելորդ գոհունակությունն է փչացնում իշխանավորներին։
Հասարակություն
Մուննաթ ու քամահրանք
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Քոչարյանն ու թիմը դեմ են
Մանդատները վերցնելու հետ կապված՝ խորհրդարան անցած ուժերի հայտարարությունից հետո ոչ միայն իշխանական,...
«Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգ...
Այս օրերին բոլորը հետաքրքրվում են, հարցնում են` իսկ ու՞ր են սպորտսմեններ, ում այդքան տարիներ ամեն ին...
Սկանդալից սկանդալ
Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...
Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել Կենդանաբան...
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 8-ին քննիչները՝ ԱԻՆ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել...
×
❮
❯