ՔՊ-ն ընտրակաշա՞ռք է բաժանում
Լուրեր են շրջանառվում, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի նախաձեռնությամբ՝ կենցաղային տեխնիկա է բաժանվել վարչական շրջանի` աջակցության կարիք ունեցող ընտանիքներին։ Ըստ խոսակցությունների, կենցաղային տեխնիկան բաժանելիս հորդորել են, որ քաղաքացիներն իրենց քվեն տան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Երևանի ավագանու ընտրություններին։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում գրվել է այդ մասին, որ վարչական շրջանի նախաձեռնությամբ շրջանի «բազմազավակ, երիտասարդ և այլ խմբերին պատկանող ընտանիքներին աջակցություն» ծրագրի շրջանակներում՝ ըստ կարիքի համալիր գնահատման արդյունքում, տրամադրվեց կենցաղային տեխնիկա և կահույք։
Կարծիքներ