Ինչո՞ւմ է մեղադրվում Արտակ Գալստյանի փաստաբանը

Ինչո՞ւմ է մեղադրվում Արտակ Գալստյանի փաստաբանը

Քիչ առաջ մենք գրել էինք, որ «Հրապարակի» տեղեկություններով` այսօր ձերբակալվել է փաստաբան Սուսաննա Սարգսյանն, ով ստանձնել էր  «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի փաստաբանի լիազորությունները:

Քննչական կոմիտեից Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը, սակայն նշեց, որ պատճառների մասին ոչինչ ասել չի կարող, վաղն այդ մասին Քննչական կոմիտեն հայտարարություն կտարածի:

Սուսաննա Սարգսյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց հետևյալը. «Ֆորմալ առումով կա մեղադրանք` Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածով` խարդախություն, այլ բան ասել չեմ կարող», - նշեց փաստաբանը:

Մեր այն հարցին, թե այս գործն առնչություն ունի՞ Արտակ Գալստյանի գործի հետ, մեր զրուցակիցն ասաց. «Ըստ էության ոչ, սակայն իմ կարծիքը կարող է լինել սուբյեկտիվ»: