Ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գաղտնի քվեարկությամբ 59 պատգամավոր քվեարկեց: Անկախներ Հովիկ Աղազարյանը,Հակոբ Ասլանյանը եւ Գեղամ Նազարյանն ընդդիմությանը միացան եւ չմասնակցեցին քվեարկությանը, սակայն ուշագրավ եւ անգամ անհավատալի էր ՀՀԿ-ից ՔՊ-ի շարքերն անցած Շիրակ Թորոսյանի մասնակցությունը: Նա և Արծվիկ Մինասյանը հարևաններ լինելուց բացի մտերիմներ են, սակայն Փաշինյանից վախն այնքան մեծ է, որ ռիսկ չէր արել «հիվանդանալ» եւ չմասնակցել քվեարկությանը: Ընդդիմադիրները չէին հավատում, որ Թորոսյանը մասնակցել է քվեարկությանը: Մենք կապ հաստատեցինք նրա հետ եւ նա հաստատեց իր մասնակցությունը: Վերջինս ասաց, որ նիստի է մասնակցում, երկար խոսել չի կարող:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
Ծեծի ենթարկողը նույն օրը լքել է երկիրը
Օրեր առաջ ՔՊ-ի համակիր Արամ Ավետիսյանը հայտնել էր, որ ծեծի է ենթարկվել։ Ոստիկանությունից մեր հարցին...
«Հրապարակ»․ Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրե...
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտ...
Գործ ունենք «դիվերսիայի» հետ. Ոստիկանները Պարույր...
Այսօր Դավթաշենի Ձոր 1 թաղամասում ժամեր շարունակ ջրանջատում էր։ «Վեոլիա ջուրը» բնակիչներին տեղեկացրել...
«Հրապարակ»․ Կատակել է ու ծառայակցին սպանել
Մհեր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի ժամկ...
×
❮
❯