Պատրոն Դավոն, Ավետիք Մուրադյանը, Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված

Պատրոն Դավոն, Ավետիք Մուրադյանը, Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հրապարակեց  ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ  Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

Պաշտպանները,հիշեցնենք,միջնորդել էին Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Տոնոյանի համար երաշխավորել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Տոնոյանը կշարունակի կալանքի տակ մնալ։

Տեղեկացանք, որ Արտյոմ Համբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ 

Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված։ Այսպիսով,Համբարյանից բացի մյուսները մնալու են կալանքի տակ։