Հասարակություն

Սյունիքում դժբախտ պատահարից զոհվել են ՀՀ ԶՈՒ փոխգնդապետեր

 Սյունիքում դժբախտ պատահարից զոհվել են ՀՀ ԶՈՒ փոխգնդապետեր

Երեկ՝ փետրվարի 19-ին, ժամը 19։46-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խնածախ գյուղի մոտ ձնահյուսի հետևանքով «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. կան արգելափակված քաղաքացիներ:

Փրկարարները ձորից դուրս են բերել երեք տուժած քաղաքացու (Զ. Ա., Գ. Մ. ծնված 2003 թ. և Զ. Զ. ծնված 2002 թ.), որոնք տեղափոխվել են Գորիս քաղաքի ԲԿ և մեկ քաղաքացու (Զ. Ե.) դի:

Բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ իրենց մոտ գրանցվել է տուժածներից մեկի՝ Զ. Ա.-ի մահը։
«Հրապարակի» տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Սև լճի տարածքում և զոհվածները զինվորականներ են, երկուսն էլ փոխգնդապետ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image