Հայտնի է, թե ով կփոխարինի Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին

Հայտնի է, թե ով կփոխարինի Արցախի ՊԲ հրամանատար  Կարեն Աբրահամյանին

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը կլքի զբաղեցրած պաշտոնը, փաստն այդ պայմանավորված է վերջին շրջանում խաղաղ պայմաններում մահացած զինվորների թվի կտրուկ աճով: Արցախի ՊԲ մեր աղբյուրը փոխանցեց նաեւ, որ ազատման դիմում դեռեւս չկա, բայց կան խոսակցություններ: Րոպոներ առաջ ստացած տեղեկատվության համաձայն՝ արդեն քննարկվում է նաեւ նրա փոխարինողի անունը, ՊԲ հրամանատարի պաշտոնը, ըստ մեր աղբյուրի, կզբաղեցնի Ջալալ Հարությունյանը, ով 2018 թվականից զբաղեցնում է Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը:

Խոսվում է նաեւ ՀՀ զինված ուժերում այլ պաշտոնյաների ազատման մասին, մասնավորապես ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկության: Հիշեցնենք, որ այսօր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ էր այս հարցով խորհրդակցություն հրավիրվել, որին մասնակցել են Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանը: