BP-ն դուրս է գալիս Ադրբեջանում իրականացվելիք իր նախագծերից մեկից․ ինչու՞

BP-ն դուրս է գալիս Ադրբեջանում իրականացվելիք իր նախագծերից մեկից․ ինչու՞

BP ընկերությունը հայտարարել է, որ վաճառում է Աբշերոնյան թերակղզու ծանծաղուտների մշակման նախագծում ունեցած իր 50 տոկոսանոց բաժնեմասի մի մասը, որպեսզի հավասաչափ կերպով կարողանա բաշխել իր ներդրումային պոտենցիալն Ադրբեջանում եւ կարողանա կապիտալն ուղղել Ադրբեջանում ունեցած իր բիզնեսի այլ ոլորտներին եւս, համահունչ այն ռազմավարության, որով առաջնորդվում է։ Այս մասին հայտարարել է բրիտանական էներգետիկ հսկայի ադրբեջանական բաժանմունքն հանդիսացող BP Azerbaijan ընկերությունը։ «Մենք շարունակում ենք մնալ նախագծի օպերատորը՝ պայմանագրային տարածքի հետախուզական աշխատանքների իրականացման փուլում եւ դա հնարավորություն է տալիս մեզ ունենալ էական դերակատարտություն ակտիվներում։ Ադրբեջանում մենք հանդիսանում ենք ածխաջրածինների արդյունահանման հետ կապված խոշորագույն ծրագրերի օպերատորը, եւ կառուցել ենք աշխարհում ամենից հաջողված գործընկերային հարաբերությունները։ Մենք հպարտ ենք, որ այս ռեգիոնում աշխատում ենք անվտանգ ու հուսալի կերպով արդեն երեք տասնամյակ։ Մենք շարունակում ենք կենտրոնացած մնալ կայուն ածխաջրածնային բիզնեսի վրա, հաջորդ երեք տասնամյակներին եւս, գեներացնելով եկամուտքներ Ադրբեջանի համար եւ դրամական միջոցներ, որոնք թույլ են տալիս մեզ դառնալ ինտեգրացիոն էներգետիկ ընկերություն»,- ասված է հայտարարության մեջ։ Ուշագրավ է այստեղ այն, որ բրիտանական ընկերությունը SWAP նախագծում ունեցած իր 50 տոկոսանոց բաժնեմասի մի մասը վաճառում է ռուսական ЛУКОЙЛ ընկերությանը։ Գործարքի կայացումից հետո, նախագծի բաժնետերերը կլինեն հետեւյալ ընկերությունները․ SOCAR Oil Affiliate – 50 տոկոս, BP – 25 տոկոս եւ ռուսական ЛУКОЙЛ– 25 տոկոս։ Այժմ գործարքը պետք է հաստատվի Ադրբեջանի կառավարության կողմից, որից հետո 2021 թվականի հուլիսի մեկի դրությամբ այն կհամարվի ուժի մեջ մտած, իսկ գործարքը կավարտվի ամենայն հավանականությամբ, այս տարվա չորրորդ եռամսյակում։