Քոչարյանն ասաց, թե ինչու չի ճանաչել Արցախի անկախությունը (տեսանյութ)

Մեղրիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին մեղրեցիներից մեկը հարց ուղղեց, թե ինչու ժամանակին չի ճանաչել Արցախի անկախությունը:
Ի պատասխան` Քոչարյանն ասաց, թե ինչու է սխալ համարել առնվազն իր կառավարման օրոք ճանաչել Արցախի ճանաչումը:
«Առաջինը, որովհետև, համենայնդեպս, իմ նախագահության շրջանում Ղարաբաղի ճանաչումը կնշանակեր պատերազմի սկիզբ»,-ասաց Քոչարյանը:
Հետո նշեց, որ իրենք փաստացի արել են ամեն ինչ, որ Ղարաբաղի հետ կառուցեն ասիմետրիկ կոնֆեդերացիա:
Մանրամասն` տեսանյութում
Կարծիքներ