Հասարակություն

Ոստիկանությունը զբաղվում է Իջեւանում հայտնաբերված թուրքի հարցով

Ոստիկանությունը զբաղվում է Իջեւանում հայտնաբերված թուրքի հարցով

Այսօր «Հրապարակը» գրել էր, որ Իջևան քաղաքում երթուղայինի մեջ ազգությամբ թուրք քաղաքացի է հայտնաբերվել: Իջևան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղևորները կասկածելի անձ են նկատել, ով խոսում է թուրքերեն լեզվով, ստանում զանգեր թուրքական հեռախոսահամարներից: Ուղևորները պահանջել են վարորդից, որպեսզի վերջինս կանգնեցնի երթուղայինը, ապա ոստիկանություն են դիմել: Երթուղայինի վարորդը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ուղևորները կարծել են, թե կասկածելի անձն ադրբեջանցի է, սակայն ժամանած ոստիկանները պարզել են, որ ոչ թե ադրբեջանցի, այլ թուրք է: Մենք ոստիկանությունից մեկնաբանություն խնդրեցինք հասկանալու համար, թե ով է ազգությամբ թուրք քաղաքացին, ինչպե՞ս է հասել Իջևան, և վերջապես, նրան բաժին տանելուց հետո ի՞նչ ճակատագրի է արժանացել:

Ոստիկանությունից մեզ հետ զրույցում միայն նշեցին, որ նման ահազանգ իսկապես ստացել են, համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցով: Այլ տեղեկություն չտրամադրեցին:

Լրահոս

Ամենաընթերցված

Հուլիսի 20-ին լույս չի լինի

Հուլիսի 20-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանայի...

×
Gallery Image