Սլավոնական համալսարանում խուճապ է, ահաբեկչության մասին ահազանգ են ստացել

Սլավոնական համալսարանում խուճապ է, ահաբեկչության մասին ահազանգ են ստացել

Մենք տեղեկացանք, որ այսօր Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում ահազանգ են ստացել, որ բուհում ահաբեկչություն է տեղի ունենալու, ինչը մեծ խուճապ է առաջացրել ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շրջանում:

Սլավոնական համալսարանի ուսանողներից մեզ հայտնեցին, որ ահազանգի պատճառով ուսանողներից շատերը տուն են գնացել, քանի որ բուհում խուճապային մթնոլորտ է:

Բուհի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ առավոտյան նման ահազանգ են ստացել, սակայն պարզվել է, որ զանգը կեղծ է, ոչ մի ռումբ էլ տեղադրված չէ. «Ստացել ենք ահազանգ, պարզվել է` կեղծիք է, նախորդ շաբաթ դպրոցների մասին էր կեղծիքը, այս անգամ` բուհերի: Այժմ մեզ մոտ չկա որևէ խուճապ», - նշեց նա: