Երեկ երեկոյան ժամը 10-ից «Սանիթեք» ընկերությունը սկսել է Երեւանում հավաքել իր աղբամանները։ Դա բացատրեցին այսպես․ «Քանի որ Երեւանի քաղաքապետարանը միակողմանի խզել է պայմանագիրը «Սանիթեքի» հետ, իսկ «Սանիթեքի» գույքը գրավադրված է բանկում, այդ թվում՝ նաեւ աղբադույլերը, ուստի ընկերությունը հավաքում է իր գույքը, որ հանձնի բանկին»: Մոտավորապես այսպես, որ բանկը հետագայում չասի, թե գրավադրված գույքին տեր չեք կանգնել։ Դեռ այն ժամանակ, երբ «Սանիթեքը» գործում էր, աղբամանները հաճախ այրում եւ վնասում էին, հիմա, երբ Երեւանի աղբահանությամբ զբաղվող ընկերությունն իր աղբամաններն է տեղադրել եւ «Սանիթեքի» աղբամանները շրջել է, դրանք մնացել են անտեր ու չեն օգտագործվում։ Ընկերությունը ծանուցել է բանկի ներկայացուցիչներին, որ գան եւ մասնակցեն աղբամանների հավաքել-հանձնելու գործընթացին։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Սոչիում արտակարգ իրավիճակ է
Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...
Նիկոլն այլևս օրինական չէ
Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...
Շատ պարզ սխեմա է աշխատում․ եկել է Վ․ Հովակիմյանի,...
Շատ պարզ սխեմա է աշխատում: Քանի որ պետական բարձր պաշտոններին նշանակելը` և նշանակողը, և նշանակվողները...
Սեդա Սաֆարյանը վրդովվեց. Լարված իրավիճակ` ՍԴ-ում
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հր...
×
❮
❯