Հրամանատարի անգործությունը՝ նոր զոհերի պատճառ. Բացառիկ տեսանյութ

Հրամանատարի անգործությունը՝ նոր զոհերի պատճառ. Բացառիկ տեսանյութ

Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հակառակորդի զինված ուժերը հարձակվել էին Հայաստանի սուվերեն տարածքի՝ Վարդենիսի, Ջերմուկի և Սյունիքի մի շարք համայնքների ուղղություններով:

Մենք գրել էինք , որ Վարդենիսի զինկոմը չի կարողանում բարձրանալ որդու դիրքեր:
Վարդենիսի գլխավոր զինկոմ Կամսար Հարությունյանի որդին՝ Վեմիր Հարությունյանը, Վարդենիսում տեղի ունեցող մարտերի ժամանակ ռադիոկապով կապի մեջ է եղել հոր հետ: Կամսար Հարությունյանը որդու հետ կապի ժամանակ, լսել է կրակոցի ձայներ ու չի կարողացել հասկանալ՝ որդուն գերի են վերցրել, թե սպանել են։

Պարզվում է, որ զոհվելուց առաջ Զինկոմի որդին ռադիոկապով օգնություն է խնդրել հրամկազմից, որպեսզի հրետանիով հարվածներ հասցնեն հակառակորդին, ինչի արդյունքում չեն կորցնի տվյալ դիրքը, սակայն հրամանատարությունը չի կատարել այդ խնդրանքը:

«Հրապարակի» ձեռքում է հայտնվել ռադիոկապի ձայնագրությունը, որում պարզ լսվում է, որ Վեմիր Հարությունյանը տալիս է հստակ կոորդինատներ, որ հրետանիով ոչնչացվի հակառակորդի կենդանի ուժը, սակայն հրամանատարը ասում է.

«Մենք չենք հասցնում աշխատել, իրանք պետք է անեն, իրենք»:

Րոպեներ անց, ադրբեջանական զինված ուժերի ծառայողները գրավելով դիրքը, ռադիոկապով հայերենով պատասխանում են. 

«Ախպեր, լավ եք», հետո սկսում հայհոյել:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի արդյունքում շուրջ 250 նոր զոհ ունեցանք, անհետ կորածներ և նոր ռազմագերիներ: