Մախսուդյանին ցանկանում են չեզոքացնել

Մախսուդյանին ցանկանում են չեզոքացնել

Ոսկեպարում ճանապարհ փակած գնդապետ Միհրան Մախսուդյանն, ով Բագրատ սրբազանի հետ պայքարի սիմվոլ է դարձել, հրավիրվել է Քննչական կոմիտե: Մեր տեղեկություններով՝ Մախսուդյանին քննչական են կանչել Ազատ գյուղի հրդեհի գործով:

Հիշեցնենք, որ Վարդենիսի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով 15 զինծառայող զոհվել էր: Այդ ժամանակ Մախսուդյանը զբաղեցնում էր Կորպուսի հրամանատարի տեղակալ- շտաբի պետի պաշտոնը, և դեպքից հետո կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանի հետ մեկտեղ պաշտոնանկ արվեցին, իբրև թե իրենք էին տեղի ունեցածի մեղավորները:

Ավելի քան մեկ տարի առաջ հարուցված գործով Մախսուդյանը, մեր տեղեկություններով, որևէ կարգավիճակ չունի, և հիմա, երբ նա ակտիվացել է, հանկարծ որոշել են նրան քննչական կանչել: Եթե Մախսուդյանը ներկայանա, ապա նրան, ամենայն հավանականությամբ, մեղադրանք կառաջադրեն, հնարավոր է նաև կալանավորեն: