Քաղաքականություն

Ֆինանսների փոխնախարարը իսկական «Նոստրադամուս» է

Ֆինանսների փոխնախարարը իսկական «Նոստրադամուս» է

ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, պարզվում է, էքստրասենսի հատկություններ ունի։ Բրուտյանը վարչապետին իր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացրել ավելի վաղ, քան գործուղման մեկնելը։ Իր հաշվետվությունում, որը պետական պաշտոնական փաստաթուղթ է, Բրուտյանը ներկայացրել է, թե ինչ արդյունքներ է տվել 2019 թվականի հոկտեմբերի 10-12-ը Մոսկվայում պետական գնումների հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստին իր մասնակցությունը, թե ինչ հանդիպումներ է ունեցել, ինչ հարցեր են քննարկվել, ինչ որոշումներ են ընդունվել և այլն։

Սակայն Բրուտյանը այս ամենը գրել է հոկտեմբերի 4-ին՝ 6 օր ավելի շուտ, քան այդ ամենը տեղի կունենար։ Ընդ որում՝ Բրուտյանը հաշվետվության մեջ ամեն ինչ ներկայացնում է որպես արդեն իսկ կատարված փաստ, օրինակ՝ ․ «Աշխատանքային խմբի նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ փորձագետների մակարդակում շարունակել համապատասխան կարգավորումներ սահմանող փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքները»,- իր հաշվետվության մեջ գրում է փոխնախարարը։

Արդյունքում` 2 տարբերակ կարելի է քննարկել․ կա՛մ պետական պաշտոնական փաստաթղթում սխալ կա, և այն կազմողները, մեղմ ասած, անլուրջ և անփույթ են վերաբերվում այդ փաստաթղթերին, կա՛մ ֆինանսների փոխնախարարը իսկական «Նոստրադամուս» է ։
src=https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/78692844_483520929184484_4117269067146985472_n.jpg?_nc_cat=104&_nc_ohc=6bRgPaLMhAYAQkd0Y9OsOLWAlEfKPrNrcpNoXVeMhAD-hUkVvDnzKE2hQ&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=09ed7fc3101cd9f1e83a303e39b1cc6b&oe=5E77FFCA

src=https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.15752-9/78538875_2709917125718339_8565881512422014976_n.jpg?_nc_cat=101&_nc_ohc=I0ojrqfJKp0AQmqWTt30pib3VYhecOSrk6ulfpGKDKp4Xi6FqWZsPdUCQ&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=b8ab590f329b4f51baa062c58e00c8e1&oe=5E7AF85C

src=https://scontent.fevn1-3.fna.fbcdn.net/v/t1.15752-9/78731817_439880946699654_7791984455006027776_n.jpg?_nc_cat=105&_nc_ohc=zGljGzSIf_MAQn4eSKwAdBmAuqPjsFcXR3-QPbZKMx0e31qSLuzNEQ9Rg&_nc_ht=scontent.fevn1-3.fna&oh=9f6413ef05bd6ac528b3eec65fd369f4&oe=5E75CD20

src=https://scontent.fevn1-3.fna.fbcdn.net/v/t1.15752-9/78231907_717425208661197_6414084527550889984_n.jpg?_nc_cat=105&_nc_ohc=Npj2GpkiT_gAQkZrTW00Br_49mYsBVaHR8Hm00z-eFI6UEEtrJQHom67A&_nc_ht=scontent.fevn1-3.fna&oh=d7f3b432eaa8d66f2f8dd4639c8eb1b7&oe=5E6BCF42

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image