Հասարակություն

Վոլկովը վերադարձել է, բայց լարվածությունը չի թուլանում

Վոլկովը վերադարձել է, բայց լարվածությունը չի թուլանում

Երեկվանից Արցախում լարված է: Ադրբեջանական կողմն անցել է սադրանքների: Պահանջում են գործարկել նոր ճանապարհը, որի ադրբեջանական հատվածն արդեն կառուցված է, իսկ հայկական 7 կիլոմետրանոց հատվածում դեռ աշխատանքները չեն սկսվել: Ադրբեջանը մեղադրում է հայկական կողմին շինարարությունը միտումնավոր ձգձգելու և նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու մեջ: Եվ իր նպատակին հասնելու համար որոշել է դիմել ագրեսիայի ու հարձակման: Մենք գրել էինք, որ ռուսական խաղաղապահների զորախմբի ղեկավար Վոլկովը մեկնել էր Մոսկվա: Այսօր նա վերադարձել է Արցախ, բայց ռուսական միջամտությունը չի թուլացրել լարվածությունը: Ռուսական կողմն, ի դեպ, առանձնապես շահագրգիռ էլ չէ, որ հարցը արագ կարգավորվի: Պատերազմում հաղթանակից ոգևորված ադրբեջանցիները ուլտիմատումով են խոսում արցախցիների հետ և հրաժարվում են նահանջել իրենց առաջ քաշած պահանջներից: Իրավիճակն այնքան լուրջ է, որ ամեն րոպե կարող է Լաչինի միջանցքը փակվել և Հայաստան-Արցախ կապը խզվել: Ըստ արցախյան աղբյուրների, օգոստոսի 5-ին` Պուտին-Էրդողան հանդիպման օրը ադրբեջանական կողմը մտադիր է իրականացնել իր սպառնալիքը` փակել ճանապարհը: Արցախի իշխանությունները իրավիճակից ելք են փնտրում: Ըստ ամենայնի, առաջիկա օրերին կմեկնարկի նոր ճանապարհի շինարարությունը, սակայն այն ամիսներ կտևի:

 

Լրահոս

Ամենաընթերցված

Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․

Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորակա...

×
Gallery Image