Սինանյանն ունի հստակ նպատակ՝ տկարացնել համայնքը և ստեղծել նոր  կազմակերպություններ, որոնց վրա կոնտրոլ ունի

Սինանյանն ունի հստակ նպատակ՝ տկարացնել համայնքը և ստեղծել նոր  կազմակերպություններ, որոնց վրա կոնտրոլ ունի

Սփյուռքի Գլխավոր հանձնակատար՝ Զարեհ Սինանյանի` փետրվարյան այցելությունը Ֆրանսիա, մեծ աղմուկի տեղիք տվեց։ Ֆրանսահայտ համայնքի մի մասը մերժեց նրան, հայտարարություններ արեցին, որ նա եկել է պառակտելու ֆրանսահայ համախմբված համայնքը, ինքն էլ վերադառնալով Հայաստան, հաղորդագրություն տարածեց, թե` Մարսելում շատ լավ հանդիպում եմ ունեցել: Ի վերջո ի՞նչպիսին է եղել այդ այցը, զրուցել ենք Ֆրանսահայ կազմակերպությունների խորհրդի` CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ։

«Սինանյանը տարբեր հանդիպումներ է ունեցել թվով 20 հոգու հետ, որ մաս կկազմեն պստիկ կազմակերպություններու, որոնք CCAF-ի մաս չեն կազմեր։ Ինքը ուզեց հանդիպի քաղաքապետին, շրջանի նախագահին չկարողացավ, ուզեցավ դիմել տարբեր քաղաքների կարևոր քաղաքապետներին չկարողացավ։ Իր այցելությունը լուրջ ձախողություն մըն է ամեն տեղ, ուր գնաց՝ Մարսել, Լիոն, Փարիզ։ Սրանք չորրորդական, հինգիերորոդական անձնավորություններ են, արժեք չունեն։ Այս փոխքաղաքապետին տեսանք, այն փոխքաղաքապետին տեսանք և այլն։ Նիցցի մեջ 20 հատ փոխքաղաքապետ կա, այսինքն` արժեք չունի մեկուն կտան, որ իրենց հետ հանդիպումն ունենա»։

- Այսինքն կարևոր է, թե ո՞վ, ո՞ր պաշտոնյան կընդունի հայաստանյան պատվիրակությա՞նը։
 
- Այո, որ Սփյուռքի Գերագույն հանձնակատարը գա Ֆրանսիա, պետք է, որ Փարիզի, Լիոնի, Մարսելի քաղաքապետերը տեսնեն, որպեսզի փայլեցնի Հայաստանը, օգուտ բերե Հայաստանին, պետք է որ հանդիպի գլխավոր անձնավորություններուն հետ։ Մենք կապի մեջ ենք բոլորի հետ, եթե ինքը հարգած ըլլար մեր բոլոր համաձայնությունները, մենք կկազմակերպեինք իրան համար ամենափայլուն հանդիպումները, բայց ինքը կնախընտրե մշակել իր հարաբերությունները երկրորդական կազմակերպության մը հետ, որ մրցակցություն ունի CCAF-ի հետ եվ ասիգա իրեն կլանիկ մոտեցումն է, որ չի ծառայել Հայաստանին, դժբախտաբար։

- Իսկ ովքեր են եղել, օրինակ, Մարսելում հանդիպման մասնակիցները, և արդյո՞ք որևէ կարևոր հարց չէ՞ր կարելի քննարկել և լուծում ստանալ այդ հանդիպումներում։ Չէ որ ֆինանսական միջոցներ են ծախսվել այս պաշտոնական այցի համար։

- Սինանյանը անպատասխանատու կեցվածք ունեցավ, որովհետև կարելի էր ուրիշ ձևով տեղի ունենար իր այցելությունը, բայց ինքը ուրիշ ընտրություն արավ։ Ոչ, որոշողները չեն, պետք էր, որ որոշողների հետ կայանար հանդիպումը։ Այդ է բանը։ Իրենք ընդունեցին Սինանյանին, որովհետև քաղաքապետը կամ շրջանի նախագահը չուզեց ընդունի, ուրեմն մեկու լիազորեց, ով որ ներկա էր հոն այն ժամուն։ Բայց որևէ հետևանք չէր կարող ունենալ այս հանդիպումը։ Միայն նկարի համար էր, միայն տպավորություն ստեղծելու համար էր։ Բոլորովին սխալ էր նրա այս այցը։ Եկավ միայն քարոզչություն ընելու համար, և ամրապնդելու իր կապերը իր ստեղծած կազմակերպություններու հետ՝ անտեսելով բոլորովին համայնքի կարևոր հաստատությունները, ինքը ունի հստակ նպատակ, այն է` բաժանել համայնքը, տկարացնել և ստեղծել նոր կազմակերպություններ, որոնց վրա կոնտրոլ ունի։

- Այսինքն, Զարեհ Սինանյանը չգիտի՞, որ իր պաշտոնը պետք է ծառայի հայրենիքի շահին եւ սփյուռքի համախմբմանը։
 
- Դժբախտաբար, երբ որ Սփյուռքի հանձնակատարը կայցելի Ֆրանսիա պետք է, որ ուրիշ ձևով տեղի ունենա հանդիպումը, պետք է որ համախոհական ըլլա, պետք է կարողանա օգտվիլ բոլորի ուժերեն։ Բայց ինքը ընտրեց ուրիշ քաղաքականություն մը, այսինքն` պայմանագիր ստորագրեց այն կազմակերպության հետ, որը մրցակցություն կուզե ունենա մեզ հետ։ CCAF-ը կհամախմբի ֆրանսահայ բոլոր կազմակերպությունները, կարևոր կուսակցությունները, եկեղեցիները և մշակութային, քաղաքական այլ հաստատությունները։ Եվ ինքը հստակորեն սկիզբեն ուրիշ կապեր կուզե ստեղծել՝ փորձելով տկարացնել CCAF-ը, տկարացնել նաև հայ համայնքը։ Որովհետև մենք ենք տեր ու տիրակալը հոս, մենք ենք որ 20 տարի աշխատանք կտանենք։ Մենք համագործակցում ենք այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք 40-50 տարի է աշխատանքներ կտանեն Ֆրանսիայի մեջ և այդ կապերը ստեղծած են ամուր հիմքերի վրա։ Մենք ունինք կապեր նախագահի, նախարարների, պատգամավորների, սենատորների, մեծ քաղաքներու քաղաքապետերի հետ, որովհետև աշխատած ենք և ճանչված ենք իբրև հայ համայնքը ներկայացնող կազմակերպության ներկայացուցիչներ։ Եվ չէր կրնար ինքը որոշեր հանդիպումների և այցելությունների մակարդակը։

- Ինչ կազմակերպության հետ է համագործակցում Զարեհ Սինանյանը։

- Ֆրանսիայի մեջ, Ֆրանսիայի պես երկիր մը, ուր այնքան հաջողություններ ունեցած ենք, ինչու ստեղծել նոր կազմակերպություն մը։ Ոչ, անկարելի է: Անկարելի է, գիտեք` ինչո՞ւ, որովհետև իրենց ղեկավարները 2-3 հոգի, անծանոթ անձնավորություններ են, կապեր չունին, անցյալ չունին, այդ մակարդակը չունին, որ կարողանան մեր աշխատանքները, մեր պայքարը տանեն լավագույն մակարդակի։ Միայն կփորձեն խանգարել, քննադատել, դատապարտել մեր արածները։ Եվ իրենք միայն քարոզչություն կընեն, նույնիսկ չեն կրնար այդ կապերը հաստատել ամենաբարձր մակարդակին։

- Իսկ ինչպես է վերաբերվում հայ համայնքը ձեր մրցակից կազմակերպության աշխատանքերին։

- Այսինքն, փորձելով բաժանել համայնքը կստեղծեն շփոթ համայնքի մեջ, և ստեղծելով այդ շփոթը, կփորձեն տկարացնել հայ համայնքին։ Տկարացնելը որո՞ւն շահին է, ո՞վ կշահի, եթե համայնքը տկարանա` միայն մեր թշնամիները։ Թուրքիան և Ադրբեջանը խենթացած են, որ տարիներ ի վեր իրենք չեն կրնար հաջողիլ քաղաքական դասակարգի մոտ։ Միշտ, որ եղած ենք դեմ դիմաց, մենք հաղթած ենք։ Ինչո՞ւ, որովհետև մենք այդ փորձառությունն ունինք, մենք այդ աշխատանքը կտանենք, մենք այդ կապերը ունինք, և այդ վստահությունը ունինք, Ֆրանսիային մեջ բոլոր անձնավորություններու մոտ, կուսակցություններու մոտ, նախագահներու մոտ։ Բոլորի հետ աշխատանքային կապի մեջ ենք։ Ինչո՞ւ կապի մեջ ենք, ինչո՞ւ այդ աշխատանքը կտանենք, ինչո՞ւ այդ պայքարը կտանենք, անշուշտ ի նպաստ Հայաստանի, Արցախի, Հայ Դատին։

- Պարոն Փափազյան, իսկ ովքե՞ր են այդ կազմակերպության անդամները։

- Սինանյանի կնքած կազմակերոպությունը 10 հոգուց է բաղկացած։ Նրանք այնքան քիչ են, այնքան խեղճ են, այնքան տկար են։ Սինանյանի միակ նպատակը այս կազմակերպությանը ուժ տալ, կոնտրոլի տակ դնել ֆրանսահայությունը։ Մանկական մոտեցում ունի այս մարդը։ Չեմ հասկնար, ինչպե՞ս կրնար հավատալ, որ այսպիսի տկար կազմակերպության միջոցով պիտի կրնա կոնտրոլի տակ դներ Ֆրանսիայի հայ համայնքը, կարելի չէ։ Երևակայի ես հարցականի տակ կդնեմ Սինանյանին կարողությունները իբրև Գերագույն հանձնակատարի։ Չեմ հասկնար, ամոթ է Հայաստանի համար ունենալ այս մակարդակի Սփյուռքի Գերագույն Հանձնակատար մը։ Եվ ոչ միայն ամոթ է, այլ նաև անպատասխանատու է։ Հանձնակատարը ընդհանրապես պիտի ոչ միայն չբաժնե համայնքը, այլ ուժ տա այսօրվա հաստատություններուն։ Որովհետև այսօրվա հաստատություններն են, որ ուժ կուտան նաև Հայաստան-Սփյուռք իրականությամբ։ Ինքը ուրիշ աշխատանքի մեջ է, ինքը սկսավ Ֆրանսիայի հետ, բայց կուզե շարունակել ուրիշ երկրներու մեջ, ուրիշ համայնքներու մոտ։ Բայց ինչ-որ տեղի ունեցավ Ֆրանսիայի մեջ, իրեն պիտի տկարացնե։ Որովհետև բոլոր Սփյուռքի մյուս համայնքները հասկցան, որ Սինանյանի նպատակը և Հայաստանի կառավարության նպատակը, բաժանել Սփյուռքը, կոնտրոլի տակ դնել հայ համայնքները, որպեսզի իրենց շահերը ապահովեն։ Իրենց ռազմավարությունն է ասիգա, ինչպես որ փորձած են Սովետական միության ժամանակ կոնտրոլի տակ դնել Սփյուռքը, ստեղծել և ուժ տալ նոր կազմակերպությունների, մրցակցություն կազմակերպել հաստատված կազմակերպություններու հետ։ Արդյունքն այն է, որ պիտի փորձեն տկարացնել Սփյուռքը։ Բայց կըսեմ, որ ասիգա ո՞վ կշահի, իհարկե` մեր թշնամիները։