Հասարակություն

Պատերազմի օրերին լիքը որոշումներ են «սղղացրել»

Պատերազմի օրերին լիքը որոշումներ են «սղղացրել»

Քաղաքապետարանի մեր աղբյուրն ուշագրավ տեղեկություն հաղորդեց մեզ։ Պարզվում է՝ պատերազմի շրջանում, երբ ողջ երկիրը զբաղված էր ռազմի դաշտում տեղի ունեցող իրադարձություններով եւ ոչ մի ուրիշ թեմա այդ շրջանում ոչ մեկին չէր հետաքրքրում, Երեւանի քաղաքապետարանում բավականին աշխույժ եռուզեռ է եղել։

Մեծ թվով որոշումներ են կայացվել։ Ասենք՝ գույքի օտարումների, վաճառքի, սեփականության ընդլայնումների՝ տարբեր թույլտվություններ, բարելավումներ։ Դրանց մեծ մասն արագացվել են, թե՝ շտապ է, հարկավոր է արագ ձեւակերպել։ Որոշ որոշումների մասով անուններ են հնչել՝ այսինչինն է, այնինչինն է։ Մինչդեռ շարքային քաղաքացիներն ամեն որոշման համար տարիներով սպասում են, հազար ու մի խոչընդոտի հանդիպում։ Աշխատակազմն օգտվել է երկրում ստեղծված ծանր իրավիճակից՝ երբ շատ բան աննկատ կանցնի, դրանք չեն հայտնվի մամուլի էջերում, այն անձինք ու կառույցները ում շահերը ոտնահարվում են՝ չեն բողոքի եւ լիքը որոշումներ են «սղղացրել»։

Մեզ ասացին, որ նման «շտապ» ու կասկածելի որոշումներ այդ շրջանում ընդունվել են գրեթե ամենուրեք՝ տեղական ինքնակառավարման մարմիններում, մարզպետարաններում, կառավարման այլ օղակներում։

Լրահոս

Ամենաընթերցված

Կարեն Մարգարյանը խոսեց

Կարեն Մարգարյանը խոսեց

Նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի շուրջ վերջին օրերին ծավալվ...

×
Gallery Image