«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այսօր արդեն հրաժարականի դիմումը գրել և հրաժեշտ է տվել անձնակազմին: Մեր լրագրողը համայնքապետարանում սպասում էր Գասպարյանին, սակայն նա հետնամուտքից գաղտագողի հեռացավ:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ կա նախաձեռնված Դիանա Գասպարյանի և իր ամուսնու ընտանիքի հետ կապված:
Մամուլը գրել էր, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:
Վերջերս Դիանա Գասպարյանի ամուսինը՝ ՔՊ-ական ավագանու անդամ Արամայիս Միրզոյանն էր հայտնվել կրիմինալ պատմության կիզակետում: Նրա ընկերը՝ Վաղարշապատում հայտնի Ճապը, Միրզայանին պատկանող գազալցակայանում սպանել է Էջմիածինի բնակիչ Արթուր Պարոնյանին: Այս դեպքով հարուցվել է քրեական վարույթ, սպանությունը կատարող անձին դեռևս չեն հայտնաբերել: