Ոսկին եւ պղինձը համաշխարհային շուկայում կթանկանան․ կանխատեսում 

Ոսկին եւ պղինձը համաշխարհային շուկայում կթանկանան․ կանխատեսում 

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության փոխանցմամբ, ոսկին եւ պղինձը ընթացիկ տարում կթանկանան։ Իսկ ահա նիկելն ու ալյումինը՝ կէժանանան։ Ըստ հրապարակված զեկույցի, ոսկու մեկ տրոյական ունցիայի արժեքը այս տարի կկազմի 1,9 հազար դոլար։ Նախկին կանխատեսման համաձայն, եղել էր՝ 1,8 հազար դոլար։ 25 թվականին մեկ տրոյական ունցիա ոսկու գինը կկազմի 1,8 հազար դոլար։ Նախկին կանխատեսումը եղել էր 1,6 հազար դոլար։ Իսկ ահա 26 թվականին, ոսկու մեկ տրոյական ունցիան կկազմի 1,6 հազար դոլար։ Նախկին կանխատեսումը եղել էր 1,5 հազար դոլար։

Բանն այն է, որ աշխարհաքաղաքական լարված իրավիճակում ոսկին համարվում է կապիտալի կուտակման հիմնական միջոց։ Սա բնականորեն առաջացնում է պահանջարկի աճ, որն էլ ըստ մասնագետների, հանգեցնում է թանկարժեք այս մետաղի գնաճի։ Ընթացիկ տարում մեկ տոննա պղինձը կարժենա 8,4 հազար դոլար։ 25 թվականին այն կարժենա 8 հազար դոլար, 26 թվականին՝ 4,5 հազար դոլար։ Այստեղ էլ գնաճը պայմանավորված է նրանով, որ արտադրության ծավալները կրճատվել են, իսկ պահանջարկը շարունակում է պահպանվել։ Հատկապես պղնձի պահանջարկն առկա է Չինաստանում։ Սա նույնիսկ կարող է շուկայում դեֆիցիտի հանգեցնել, նշում են մասնագետները։