Փնտրվում են հայ բնապահպանները

Մայրաքաղաք Երևանում վերջին օրերին ծառերի որս էր սկսվել: Երևանի քաղաքապետարանի հրամանով մի շարք հասցեներում ծառեր հատվեցին, պատճառաբանելով, թե իբրև ծառերը ծեր են, իսկ Երևանի քաղաքապետարանը բավականին թանկ գներով նոր ծառեր է գնել և ծառատունկ է նախատեսել: Առաջ՝ նախկին իշխանությունների ժամանակ, երբ քաղաքում անգամ մեկ ծառ էր վնասվում, իրենց բնապահպան հռչակած ակտիվիստները փողոցներից տուն չէին գնում, պայքարում էին այնքան, մինչև պայքարն իր արդյունքի պտուղներն էր տալիս: Այսօր իրավիճակն այլ է: Նույն բնապահպան կոչվածները որևէ քայլ չեն նախաձեռնում: Մեկ-երկու խղճուկ ֆեյսբուքյան գրառում են անում, հազվադեպ դեպքերում նաև ինչ-որ քննարկումների են մասնակցում, այդ էլ մի քանի հրավերից հետո: Կարճ ասած՝ սրանց նպատակն էլ որոշ իրավապաշտպանների նման իշխանափոխությունն էր: 2018-ից հետո իշխանություն փոխվեց՝ բոլորով՝ ձեռք ձեռքի տված ընդհատակ անցան:
Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ծառահատումներին և բնապահպան կոչվածների լռությանն, ասում է. «Անկախ այն բանից, որ երբեմնի ակտիվ բնապահպաններից շատերը լուռ են, ես կարծում եմ, որ նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնց սիրտն իսկապես ցավում է այս ամենի համար: Պետք է բնությունը փրկել բնության թիվ մեկ թշնամի Նիկոլ Փաշինյանից: Այս վայրագությունների դեմը պետք է առնել: Պետք է բնապահպանները խորհրդակցություններ սկսեն և փորձեն իրավիճակը փոխել, կանխել այս ամենը: Հայաստանում ապատիկ շրջան է, ամեն ինչ բևեռացված է, մարդիկ պարզապես չեն կարողանում պարզ հարցերի շուրջ կենտրոնանալ: Մեր պետությունը բաժանվել է մի քանի ազգերի: Նիկոլ Փաշինյանը բնության թիվ մեկ թշնամին է: Դա միայն ծառեր հատելով չէ պայմանավորված, այլև, թե ինչպես է վարվում մարդկանց հետ: Մարդը ևս բնության մի մասնիկն է: Այդ մարդը զզվում է բնությունից, մարդկանցից, անգամ՝ ծառերից»,- եզրափակում է Իշխանյանը:
Կարծիքներ