Այլ

Ադրբեջանցիներն առաջարկում են Բերձորում տեղադրել ադրբեջանական անցակետեր

Ադրբեջանցիներն առաջարկում են Բերձորում տեղադրել ադրբեջանական անցակետեր

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է.

«Շտապ։ Համաձայն որոշ արտահոսքերի, Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպման ժամանակ թուրք֊ադրբեջանական տեռորիստական ոհմակի ներկայացուցիչ Իլհամ Ալիևը առաջարկել է լեգիտիմացնել Բերձորի շրջանում (Լաչինի միջանցք) տեղի ունեցող շրջափակումը, այսինքն, ադրբեջանցիներն առաջարկում են պաշտոնապես տեղադրել ադրբեջանական ՊԵՏԱԿԱՆ անցակետեր։

Ավելորդ է ասել, որ եթե դա տեղի ունենա ապա Արցախի ֆիզիկական գոյությունը կդադարի շատ կարճ ժամանակում։

Համաձայն նույն արտահոսքերի, ամերիկացիները և եվրոպացիները դեմ չեն թուրք֊ադրբեջանական առաջարկին, այսինքն, Արցախի ոչնչացման լեգիտիմացմանը։

Հայկական կողմի արձագանքի մասին այս պահին հայտնի չէ»։

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image