Հասարակություն

Ձերբակալվել է քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյա

Ձերբակալվել է քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյա

Մեր տեղեկություններով՝ այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։

Նշենք,որ ավելի վաղ մամուլում գրվել էր Մեջլումյանի կոռուպցիոն մեխանիզմների մասին։ Հիշեցնենք, որ Մեջլումյանը մարտի 17-ին պաշտոնից ազատման դիմում էր գրել։ 

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ իրենց վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում են ձերբակալվել։ Այլ մանրամասներ չհայտնեցին՝ ասելով, որ կտարածեն հաղորդագրություն։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image