Եթե մարդը ուտող է, ուտելու հոգեբանություն ունի, չեմ հավատա, որ պետբյուջեից էլ չի ուտում 

Եթե մարդը ուտող է, ուտելու հոգեբանություն ունի, չեմ հավատա, որ պետբյուջեից էլ չի ուտում 

Ազգային ժողովում վերջին հարցուպատասխանի ժամանակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառամթերքի ամենահայտնի՝  «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու», «պինցետով հեռացնելու», «պատերի տակ վնգստալու» արտահայտությունները մեկտեղվեցին 1-2 ոչ բարդ ստորադասական նախադասություններում։ Վարչապետն ասաց․«...ուղիղ ասում ենք՝ կպառկացնենք ասֆալտին,հանկարծ մտքով չանցնի, կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերին՝ բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի՝ նախկին լինի, ներկա կլինի, որ հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարա թպրտա: Կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարաները դուք կտեսնեք իրականության մեջ»: Ինչո՞ւ է վարչապետը չարաշահում այս արտահայտությունները, ինչ հոգեվիճակում է նա գտնվում նման բառակապակցություններ արտաբերերելիս։ Այս մասին

 «Հրապարակը» զրուցել է  հոգեբան Միհրան Մադաթյանի հետ։

-Պարոն Մադաթյան, վարչապետի արտահայտություններին ծանոթ եք։ Ի՞նչ կասեք որպես հոգեբան։

-Եթե սլենգի՝ խոսակցական լեզվի մասին եք հարցնում, Նիկոլ Փաշինյանը խոսում է իր համար սովորական խոսակցական լեզվով։ Սա իր սովորական լեզուն է, ժողովրդական-խոսակցական լեզու է, որն այսօրվա դրությամբ հասկանալի է լայն մասսաներին։ Էդ մարդը կրթություն չունի, չի կարող այլ լեզվով խոսել։ Խոսում է այն լեզվով, որն իր համար հասանելի է։ Ինչ վերաբերում է էմոցիոնալ մասին, բնականաբար, կա էմոցիոնալ լյաբիլություն, գումարած՝ մոտիվացվածություն դեպի պոպուլիզմ։ Այսինքն՝ հենց այն խոսքերը, որոնք ինքը ժամանակին ասել էր և շատ լայն ընդունվել էին մասսաների կողմից, հիմա շարունակում է կրկնել, որպեսզի դուր գա ժողովրդին։ Խնդիր ունի դուր գալու։ Խրոնիկ խնդիր։ Սա է, կարծում եմ, իրավիճակը, իր ոչ ստաբիլ  էմոցինոլ վիճակը, որովհետև Նիկոլ Փաշինյանի դեպքում մենք ստաբիլ էմոցիոնալ վիճակ չենք տեսնում։Նման բան գոյություն չունի և չի էլ կարող լինել։
 
-Իսկ ոչ «ստաբիլ էմոցիոնալ ֆոն»-ը  կլինիկական վիճա՞կ է, թե՞ ոչ։

- Կլինիկա՞ է, թե ոչ՝  երևի թե բժիշկները ուսումնասիրեն ու որոշակի եզրահանգման գան, բայց դա նորմալ վիճակ չէ, որովհետև մարդ արարածը պիտի ունենա, պիտի չէ՝ ունենում է ստաբիլ էմոցիոնալ ֆոն։ Պիտի կարողանա վերահսկել իրեն, նման պոռթկումներ չունենա։ Ընտանիքում ինչպե՞ս է, եթե ընտանիքի հայրը նման պոռթկում է ունենում, մենք դա համարում ենք բռնություն կնոջ նկատմամբ։Բնականաբար, սա ագրեսիայի արտահայտություն է, որը արտահայտում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ այստեղ կարևոր է հաշվի առնել ամենաթողության էն վիճակը, որն այսօրվա դրությամբ ունի վարչապետը։ Քանի որ նախկինում հույս էլ չի ունեցել, որ այդ պաշտոնը կունանենա, այսօրվա դրությամբ իրեն թվում է, որ ինքն է «ասֆալտին փռող», «պատերին ծեփողը», եսիմ ինչ անողը։ Ընդհանրապես, եկեք հասկանանք մարդու որակը, որն ասֆալտին է փռում, մի անգամ էլ ասաց՝ պինցետով կհեռացնեմ։ Այս բոլորը նրա այլայլված երևակայության պտուղներն են և ագրեսիայի արտահայտում։Նորից եմ ասում՝ որևէ կիրթ մարդ իրեն թույլ չի տա նման արտահայտություններ անել։ Գոյություն ունեն օրենքներ, օրենքների շրջանակներում՝ որոշակի կարգավորումներ, որոնք ոչ ոք չի անվանել «ասֆալտին ծեփել» կամ «պինցետով հանել»։ Եվ, ի վերջո, մարդու իրավունքներով՝ որևէ մեկը որևէ մեկին ասֆալտին ծեփելու իրավունք չունի։ Իրավունք ունի ձերբակալելու, ուժ կիրառելու, եթե դիմացինը  դիմադրություն է ցույց տալիս իշխանության ներկայացուցչի նկատմամբ։ Բայց դու նախապես որտեղի՞ց գիտես, որ դիմադրություն է ցույց տալու, որ նախապես ուզում ես անօրինական բան բան անել  մի մարդու նկատմամբ, որը միգուցե շատ խելոք հանձնվելու է՞։ Սա նաև շատ ցածր կրթական ցենզ ունեցող մարդու խոսակցություն է։

-Իսկ Փաշինյանի դեմքի արտահայտությունները Ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ են։

-Դեմքի արտահայտությունները, ժեստիկուլյացիան, ֆրանսեներեն թարգմանության ժամանակ իր այդ՝ աչքերը քորելը, այս ամենը կրկին վկայում է այն մասին, ինչի մասին մենք տարիուկես է՝ ասում ենք։ Այս մարդը վարպետ ստախոս է և կարողանում է նորմալ ձևի ստել։ Պլյուս՝ ունի էմոցիոնալ լյաբիլ ֆոն և բավականին մեծ ագրեսիա, որն այսօր ակնհայտ արտահայտվում է։

-Փաշինյանը ուղիղ եթերներում նաև շատ է սիրում ուտել։ Դա ի՞նչ է, էլի՝ ժողովրդին մոտ լինելու ենթագիտակցական կամ գիտակցական նկրտումնե՞ր։

-Ես չգիտեմ՝ ինչ նկրտումներ ունի էդ մարդը, բայց ես գիտեմ, որ մենք անգիտակցաբար վարվում ենք այնպես, ինչպես մտածում ենք։ Էս մարդը ուտող ա․․․ էս մարդը, որն այսօր ընկել է կաթսայի մոտ և ամենայն արագությամբ սկսում է ուտել, նա ուտելու հոգեբանություն էլ ունի։ Եվ ես ոչ մի կերպ չեմ հավատա, որ էս մարդը չի ուտում պետբյուջեից կամ չի ուտում այլ տեղերից։ Որովհետև ուտողը ուտում է բոլոր տեղերից։ Ոչ չտես մարդը երբեք ռեստորանից սելֆի չի անում կամ չի նկարում իր ուտելիքը՝ որպես արարարողակարգ, որը պետք է ֆիքսել պատմության համար։ Էս մարդը հիմա ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ ինքն էլ է կարողանում քյալա ուտել և սա զուտ մարդկային մի վիճակ է, որը կապված է մարդու շատ թաքուն անկյունների հետ։ Բոլորս ենք ուտում, և բոլորս ուտում ենք տարբեր բաներ և համոզված եմ, որ շատ մարդիկ շատ տեղերում շատ ավելի համեղ բաներ են ուտում և կերել, բայց հանրությանը սեփականությունը չեն դարձրել; Ուտելը, լողանալը, զուգարան գնալը՝ սրանք կենսական անհրաժեշտության բաներ են և եթե ուտելն ու քյալան գցում են, ինչ ասեմ, կարող է և լողանալն էլ գցել։ Թող նկարի ու համացանց գցի իր զուգարանում նստելը։ Թե ինչպիսի զուգարանի վրա ու ինչ նրբությամբ է նստած։ Եթե համարում է, որ կենսական երևույթներով պետք է հպարտանալ։