Միջազգային

Իրանն ու ԱՄՆ-ն էլի հարվածներով են փոխանակվել

Իրանն ու ԱՄՆ-ն էլի հարվածներով են փոխանակվել

ԱՄՆ զինված ուժերը հարվածների հերթական ալիքն են հասցրել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։

«ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցնել իրանական հրամանատարական կենտրոններին, հակաօդային պաշտպանության օբյեկտներին, հրթիռային համալիրներին և անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև ափամերձ դիտարկման օբյեկտներին», - ասված է CENTCOM-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Նշվում է, որ հարվածների նպատակն է «էլ ավելի նվազեցնել Իրանի կարողությունը՝ սպառնալու անմեղ նավաստիներին, Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնող առևտրային նավերի անձնակազմերին»։

CENTCOM-ը կիրառել է գերճշգրիտ զինամթերք մի քանի վայրերում, ներառյալ Բանդար Աբասում, թիրախները խոցելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

Վերջը

Վերջը

Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա… Ծանո՞թ խոսքեր են: Իսկ հիմա՝ ավելի ուշադի...

×
Gallery Image