Վթարի է ենթարկվել Կոտայքի մարզպետին սպասարկող մեքենան (տեսանյութ)

Վթարի է ենթարկվել Կոտայքի մարզպետին սպասարկող մեքենան (տեսանյութ)

Քիչ առաջ մեզ տեսանյութ ուղարկեցին, թե ինչպես են Կոտայքի մարզպետին սպասարկող 035 LL 55 պետհամարանիշով ծառայողական Toyota Camry ավտոմեքենան էվակուատորի վրա բարձած տանում դեպի Հրազդան քաղաքի կողմ։ Տեսանյութում երևում է, որ մեքենան վթարի է ենթարկվել, հարված է ստացել կողամասից՝ վարորդի հատվածից: Թե ինչ վթար է եղել, ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում, արդյոք նորանշանակ մարզպետը եղե՞լ է մեքենայի մեջ, փորձեցինք ճշտել մարզպետարանից։ 

«Այո, վթար եղել է, և եղել է երկուշաբթի առավոտյան, Թբիլիսյան խճուղու վրա, մեքենայում եղել է միայն վարորդը, և, նախնական տեղեկություններով, վթարի պատճառը եղել է մյուս կողմի մասնակից մեքենայի վարորդը։ Նշեմ նաև, որ մեքենան այդ պահին գնում էր մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանի հետևից, որ բերի աշխատանքի»,-մարզպետարանի մամուլի պատասխանատու Ինգա Հայրիյանը։

Նշնք, որ երեկ վարչապետի որոշմամբ Կոտայի նոր մարզպետ է նշանակվել Մեսրոպ Մեսրոպյանը։ մեր հարցին՝ արդեն եկե՞լ է աշխատանքի նորանշանակ մարզպետը, Ինգա Հայրյանն ասաց՝ դեռ ոչ, բայց սպասում են։

Մանրամասները՝ տեսանյութում