Այլ

Հունաստանը Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների «աստիճանական կարգավորում» է տեսնում

Հունաստանը Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների «աստիճանական կարգավորում» է տեսնում

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն ասել է, որ Հունաստանը ակնկալում է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների «աստիճանական կարգավորում»։ 

Գրել է հունական «Ի Կատիմերինի» թերթը։

Աթենքում իր թուրք գործընկեր Մևլվութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նաև նշել է, որ երկու կողմերն « ունեն տարբեր, և որոշակի լուրջ հարցերի շուրջ տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ»:

Դենդիասն ասել է, որ երկու կողմերը համաձայնության են եկել տնտեսական համագործակցության ծրագրերի ցանկի, ինչպես նաև Քովիդ-19 պատվաստումների վկայագրերի փոխադարձ ճանաչման շուրջ:

Իր մեկնաբանություններում Չավուշօղլուն ասել է, որ երկուստեք Աթենքը և Անկարան ձգտում են «ընդլայնել համագործակցությունն» ու լուծումներ գտնել իրենց խնդիրների համար՝ «միջազգային իրավունքի և ընդհանուր շահերի հիման վրա»:

Թուրքիայի արտգործնախարարը հաստատել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակներում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Չավուշօղլուն Աթենքի «Մաքսիմոս» վարչապետական նստավայրում ավելի վաղ հանդիպել էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Հանդիպումից հետո ոչ մի հայտարարություն չի արվել, սակայն աղբյուրները նշել են, որ բանակցություններն ընթացել են ջերմ մթնոլորտում: Նույն աղբյուրների համաձայն՝ երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել նպաստել դրական օրակարգի զարգացմանը», - գրել է «Ի Կատիմերինին»:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image