Ոստիկանությունը՝ Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին

Ոստիկանությունը՝ Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ սյունեցիների կողմից Փաշինյանին ուղղված հայհոյանքները առաջին հերթին ուղղված են եղել ոստիկաններին: Ոստիկանապետ Վահե Ղազարյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ հարցնելով, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել այս հայտարարույթունը, արդյոք այդ հայհոյանքները ուղղվա՞ծ են եղել ոստիկաններին, արդյոք ինքը՝ լինելով ոստիկանապետ, համաձա՞յն է պատգամավորի այս ձևակերպմանը։ Ոստիկանությունից ստացել ենք հետևյալ պատասխանը․

«Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, ուստի քաղաքական գործիչների հայտարարությունները չի մեկնաբնում, և պարզաբանում է միայն ոստիկանության պաշտոնյաների ու ծառայողների գործողություններն ու հայտարարությունները։ Հավելենք նաև, որ ոստիկանությունը ցանկացած իրավիճակում գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում»,- պատասխանել են ոստիկանությունից։

Նշենք, որ ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ մեկնաբանել է քաղաքական գործիչների հայտարարություններն ու մամուլի հրապարակումները։