Վարչապետի շարասյան կողմից վթարի ենթարկված կինը հղի է․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Վարչապետի շարասյան կողմից վթարի ենթարկված կինը հղի է․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Մեր տեղեկություններով` Լեո-Պարոնյան հատվածում կառավարական շարասյունը քաղաքացու է վրաերթի ենթարկել։

Ոստիկանությունից դեպք վերաբերյալ մեզ փոխանցեցին. «Ժամը 18.20 ահազանգ է ստացվել որ Պարոնյան Լեո փողոցների խաչմերուկում վթար է տեղի ունեցել, հետո հիվանդանոցից է ահազանգ ստացվել որ վթարի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Այս պահին օպերատիվ քննչական խմբերը դեպքի վայրում են»։

Իսկ թե ո՞ւմ մեքենան է վրաերթի ենթարկել կնոջը, ոստիկանությունից ասացին` ոստիկանության խումբը դեպքի վայրում է։ 

Մենք ճշտեցինք, որ վթարի ենթարկվածը երիտասարդ հղի կին է։ Նրան տեղափոխել են «Նաիրի բժշկական կենտրոն»։ Վիճակը շատ ծանր է՝ բժիշկները վստահ չեն, որ կկարողանան փրկել կյանքը։