Գորիսում բեսպրեդել է, իսկ ոստիկանությունը հանցագործներին է հովանավորում

Գորիսում բեսպրեդել է, իսկ ոստիկանությունը հանցագործներին է հովանավորում

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդու` Դերենիկ Ղեւոնդյանի մասնակցությամբ օրերս կրկին ռազբորկա է տեղի ունեցել Սյունիքում, որն ավարտվել է կրակոցներով։ Ականատեսների պատմելով, Դերենիկը 01mt202 պետհամարանիշներով ավտոմոքենայից կրակել է Գորիսում ոչ պակաս հայտնի Մ. Շալունցի ավտոմեքենայի ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել Շորին ձորից դեպի Զանգեր ընկած հատվածում։ Ավտոմեքենայում գտնվող Շալունցը եւ նրա ուղեկիցը չեն տուժել, բայց ոստիկանություն հաղորդում էլ չեն ներկայացրել` նրանք Գորիսում համարվում են «հեղինակություններ», իսկ ոստիկանություն դիմելը, ինչպես գիտենք` դեմ է գողական «պանյատներին»։ Եւ չնայած այս միջադեպի մասին Գորիսում բոլորը գիտեն, սակայն ոստիկանությունը մատը մատին չի խփում։ Բանն այն է, որ Դերենիկն այժմ իշխանությունների համակիրն է, վերջին ընտրությունների ժամանակ նա ակտիվ աշխատել է Քաղպայմանագրի համար, ձայներ է կորզել իշխանության համար։

Ըստ Գորիսից ստացված լուրերի, օրերս տեղի ունեցած միջադեպի ժամանակ Դերենիկի հետ նույն ավտոմեքենայի մեջ է եղել նաեւ մեկ այլ տասովշչիկ` Արթուր Գյուրջյանը, որը հայտնի է Գյուրջի մականունով։ Գյուրջին էլ Գորիսի համայնքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցի վստահված անձանցից էր: Վերջինիս մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, նա էր ակտիվորեն համակարգում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տվողներին ոստիկանական բաժին ուղղորդելու պրոցեսը։

Գորիսից ահազանգում են, որ հիշյալ մարդիկ վերջին շրջանում քաղաքում իսկական բեսպրեդել են հաստատել, ինչ ուզում` անում են եւ մնում են անպատիժ: Ավելին, մեզ ասացին, որ այս խմբին հովանավորում են ոստիկանությունն ու ՊՎԾ-ն: Եւ նրանք քաղաքում վախի մթնոլորտ են ստեղծել, որպեսզի իշխանության դեմ անհնազանդության օջախները վերացնեն։

Դերենիկ Ղեւոնդյանի անունը կապվում է մի շարք աղմկահարույց պատմությունների հետ։ Նա 2016 թվականի մայիսի 2-ին, Գորիսի Սդըղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործի հիմնական դերակատարներից էր: Այն ժամանակ նա գրավի դիմաց ազատ արձակվեց, թեպետ դատախազը դատարանից պահանջել էր կալանավորել 2,5 տարով: Հետո մամուլը գրեց, որ Դերենիկ Ղեւոնդյանը դաժան ծեծի է ենթարկել Գորիս քաղաքում գտնվող շինանյութի խանութի աշխատողներից Վաչե Հարությունյանին եւ նրա քեռու որդուն՝ Ալիկ անունով։ Նրա եւ նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանի միջեւ նույնպես տհաճ զրույց է եղել: Գորիսում պատմում են, որ նա մտել էր նախկին ոստիկանի օբյեկտ եւ մենեջերին ծեծի ենթարկել: Դա նույնպես ջրվել է: Այս անձի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան։ Սակայն երբեմնի ահուսարսափ Լիսկայի շնորհիվ այս երիտասարդը մշտապես մնացել է անպատժելի: Իսկ հիմա, պարզվում է ծառայում է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը եւ նորից անպատժելի է։ Ասում են նաեւ, որ այս խմբի հովանավորներից է նաեւ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Մեզ պատմեցին, որ ոստիկանությունը տասնյակ առիթներ է ունեցել քրեական գործեր հարուցելու եւ անգամ իրեղեն ապացույցներ, տեսանյութեր է ունեցել ձեռքի տակ, սակայն այդ բոլորը ոչնչացվել են եւ հանցանքները միտումնավոր ջրվել: Մեզ չհաջողվեց կապ հաստատել միջադեպի հերոսներից եւ ոչ մեկի հետ, կապվեցինք Գյուրջիի մորեղբոր հետ՝ Մասիսի, ով նաեւ Դերենիկի հորեղբայրն է: Սակայն նա հրաժարվեց ինչ որ բան ասել եւ անգամ հեռախոսահամարներ տրամադրել։ Հարցրեցինք՝ երկուսն էլ կրակոցի ժամանակ եղել են ավտոմեքենայում. «Ես ոչինչ չգիտեմ, ես մենակ իմ ընտանիքի համար կարող եմ պատասխանել»,