Հրապարակվում են Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքներ

Հրապարակվում են Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքներ

Քննչական կոմիտեն հրապարակում է Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքները։

Մամուլի ասուլիսով հանդես է գալիս ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն,սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը։

«2019թվականի օգոստոսի 7-ին ստացվել է փորձաքննության եզրակացության վերջնական տարբերակը, որը այսօր, թարգմանելուց հետո, քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից տեղադրվել է քննչական կոմիտեի պաշտոնական կայքում։ Յուրաքանչյուրը կարող է ներբեռնել և ծանոթանալ։ Վերլուծելով փախստական տվյալները՝ վարույթ իրականացնող մարմինը գտել է,որ քրեական հետապնդման հիմքեր չկան», նշում է Յուրա Իվանյանը։