Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Ալիև

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ուղերձում հայտարարել է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Անցյալ տարի Ադրբեջանի ժողովրդին ուղղված իմ ամանորյա ուղերձում ես վստահություն էի հայտնել, որ 2022 թվականը մեր երկրի համար հաջող տարի է լինելու։ Եվ այդպես էլ եղավ։ Մեր առջեւ դրված բոլոր խնդիրները կատարված են, Ադրբեջանը էլ ավելի է հզորացել.

Երկու տարի առաջ մարտի դաշտում տարած մեր պատմական հաղթանակը էլ ավելի ամրապնդվեցինք քաղաքական ասպարեզում։ Այս տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կարծում եմ, որ դրանից հետո բոլոր պայմանները ստեղծվեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և Ադրբեջանի կողմից առաջարկված հայտնի հինգ սկզբունքների հիման վրա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել»,-ասել է Ալիևը։