«Տարվա ջենթլմեն» պատվավոր կոչումը հանձնվում է

«Տարվա ջենթլմեն» պատվավոր կոչումը հանձնվում է

Մինչ դուք հյուրերին համոզում եք մսի տեսականուց օգտվել և տնական թթուն փորձել: Հրապարակի» կազմը աշխատում է և փորձում է տոնական տրամադրություն ստեղծել: Ինչ Նոր տարի, եթե չկա տարվա ամփոփում, քանի որ 21 թվականին դրական ձեռքբերումները այնքան քիչ ու աննշան են եղել, որ դրանք թվարկելը անգամ ամոթ կլինի, որոշեցինք տարվա հակահերոսներին հիշատակել:

Եվ այսպես, «Տարվա ջենթլմեն» պատվավոր կոչումը հանձնվում է Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Միայն բարձր հոգևոր արժեքներ կրող տղամարդը կարող էր կին լրագրողին «Ես տղաների վիճակը գիտեմ, իսկ դու գնա վարսավիրանոց» խորհուրդ տալ, իսկ մեկ այլ կին լրագրողին ասել էր, թե ինքը հոսանքազրկված է, չկա ինքը, ֆեյք է և այլն: Նման «հոգատարությունը և նրբանկատությունը» չէր կարող աննկատ մնալ, այնպես որ տարվա «ամենաջենթլմեն» տիտղոսը «Հրապարակի» կազմը միաձայն շնորհեց Գյումրու «ամենասիրված և հարգված» քաղաքական գործիչ Անդրանիկ Քոչարյանին:

ՀԳ. Նախորդ մրցանակակիրներին կարող եք ծանոթանալ այստեղ