Հասարակություն

Փաստաբանների պալատը դիմել է ԵՄ փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին

Փաստաբանների պալատը դիմել է ԵՄ փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին

ՀՀ փաստաբանների պալատը, նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորած հակաիրավական վարքագծին, դիմել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE)՝ ակնկալելով նաև միջազգային կառույցների կոշտ արձագանքը: 

Փաստաբանների պալատը հետամուտ է լինելու ոստիկանության աշխատակիցների արատավոր վարքագծի արդյունքում ստեղծված իրավիճակի արդար հանգուցալուծմանը և մեղավոր անձնաց օրենքի առջև պատասխանատվության ենթարկելուն:

Հիշեցնենք, որ 09.02.2023թ.  Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ գործադրվել էր բռնություն:

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ
Սիլվի Տիգրանյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image