Հասարակություն

Ովքե՞ր են եղել «Ռոյալ» խաղատան կրակոցների կիզակետում

Ովքե՞ր են եղել «Ռոյալ» խաղատան կրակոցների կիզակետում

Նախօրեին  տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 4-ի գիշերը ուշ ժամին կրակոցներ են հնչել Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան մոտ, որտեղ ներկա է եղել հանրապետության քաղաքապետերից մեկը: Ըստ տեղեկության` իրավապահները այդ քաղաքապետին են փնտրում, որը դեպքի վայրից հեռացել է: Մեզ որոշակի մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից:

Մեզ ասացին` խոսքը Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի մասին է, որը, սակայն, կրակոցների հետ կապ չի ունեցել, պարզապես խաղատանն է եղել, և կրակոցներից հետո արագ հեռացել է, որ իր անունը չկապվի միջադեպի հետ: Իսկ միջադեպի կիզակետում, ըստ մեր տեղեկության, իշխանությունների մերձավոր կրիմինալ դեմքերից մեկն է եղել, քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանը` Չաղ Ռուստամը, որի անունը տեւական ժամանակ է կապվում է պատգամավոր Հայկ Սարգսյանի անվան հետ: Ստեփանյանը որոշ ժամանակ առաջ կրկին կրակոցների կիզակետում էր հայտնվել՝ Նուբարաշենի գերեզմանոցի մոտ: Այս անգամ Ծաղկաձորում տուժողներ չկան, ասացին` կրակոցներից հետո ինչ-որ անձինք մեքենան թողել փախել են անտառ: Նախնական տեղեկությամբ` միջադեպի հիմքում հին վեճ է եղել, և Ռուստամն ու մյուս կողմը պատահաբար հանդիպել են խաղատանն ու հիշել հին հաշիվները:

Թեմայի վերաբերյալ կապվեցինք Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ: Վերջինս հարցը լսելուն պես`զարմացավ. «Էդ ո՞վ է ասողը, ով որ տենց բան է ասել, զանգեք իրեն, խի՞ եք ինձ զանգել»: Ապա հավելեց` չկա նման բան: Երբ նկատեցինք, որ ըստ լուրերի` ինքը կրակոցների պահին ներկա է եղել խաղատանը, հետո հեռացել է, Արթիկի քաղաքապետը նորից զարմացավ.

«Ո՞նց թե՝ Դուք ներկա՞ եք եղել, հետո հեռացե՞լ եք: Ասում եմ` չկա նման բան»:

Հարցրինք` Ծաղկաձորում չի՞ եղել այդ օրը: «Ծաղկաձորում ուրիշ հարցով եմ եղել»: Իսկ տվյալ խաղատանը եղե՞լ եք․ «Ասում եմ` չէ, ես ընդհանրապես տեղյակ չեմ էդ միջադեպից, հիմա էլ զբաղված եմ», -ասաց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը:

Մենք ճշտեցինք նաեւ, որ Արթիկի քաղաքապետը, Չաղ Ռուստամն ու Հայկ Սարգսյանի հայրը հնուց մտերիմներ են եւ նրանց նույն խաղատանը հայտնվելը ոչ պատահականություն է, ոչ անսպասելի մի բան։

Լրահոս

Ամենաընթերցված

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...

×
Gallery Image