Ալլա Պուգաչովան անհետացել է Իսրայելից հեռանալուց հետո. ինչ է հայտնի

Ալլա Պուգաչովան անհետացել է Իսրայելից հեռանալուց հետո. ինչ է հայտնի

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչուհի Ալլա Պուգաչովան Իսրայելից իր ենթադրյալ հեռանալուց հետո կապի դուրս  չի գալիս։ Այս մասին գրում է Panora.am-ը:

«Երկրպագուներն ու սյունակագիրները գրում են Պուգաչովայի բլոգում՝ փորձելով ավելի շատ մանրամասներ իմանալ: Նրա ընկերները զանգահարում են Ալլա Բրիսովնային, բայց նա չի վերցնում հեռախոսը: Չի արձագանքում հաղորդագրություններին: Երգչուհին բառացիորեն անհետացել է»,- գրում է kp.ru-ն։

Նշվում է, որ Պուգաչովան և իր երեխաները կարող են մեկնել Կիպրոս, որտեղ նա ունի 2,5 միլիոն եվրո արժողությամբ վիլլա։ Պուգաչովայի շրջապատի մարդիկ չեն բացառում, որ նա ու երեխաները  հնարավոր է ԱՄՆ մեկնած լինեն։  Նա նաև օվկիանոսի ափին բնակարան ունի։

«Իհարկե, Պուգաչովան և երեխաները Իսրայելում չեն։ Բայց նաև տեղեկություն չկա, որ նրանք գտնվում են Կիպրոսում»,- ասել է աղբյուրը։

Պուգաչովան դեռ չի արձագանքում անգամ ընկերների հաղորդագրություններին։ Թերևս նա չի ցանկանում, որ իր իրական գտնվելու վայրը հանրությանը հայտնի դառնա:

Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալլա Պուգաչովան դստեր՝ Լիզայի և որդու՝ Հարիի հետ Իսրայելից Կիպրոս է մեկնել։ Սակայն երգչուհու տնօրենը չի հաստատել այս տեղեկությունը։