Այլ

Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է ՌԴ ՊՆ-ի՝ Փառուխից զորքերը դուրս բերելու վերաբերյալ հայտարարությանը

Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է ՌԴ ՊՆ-ի՝ Փառուխից զորքերը դուրս բերելու վերաբերյալ հայտարարությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արձագանքելով ՌԴ պաշտպանական գերատեսչության հայտարարությանը, հաղորդագրություն է տարածել․

«Ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում և հարակից լեռնային շրջաններում փոփոխություններ չեն կրել»: Ադրբեջանական բանակի զորամասերի դուրսբերման մասին տեղեկատվությունն այդ դիրքերից չի համապատասխանում իրականությանը, նշել են Ադրբեջանի ՊՆ-ում:

Բաքուն նաև հերքում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվությունն այն մասին, որ հրադադարի ռեժիմը խախտվել է ադրբեջանական կողմից և չի հաստատում զինծառայողների շրջանում վիրավորների առկայությունը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական տեղեկություն էր տարածել, թե ադրբեջանական զինուժը դուրս է եկել Փառուխ գյուղից։ 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image