Շախմատիստուհի Ղազարյանը տուգանվել է

Շախմատիստուհի Ղազարյանը տուգանվել է

Նիդերլանդացի շախմատիստուհի Աննա-Մայա Ղազարյանը տուգանվել է 100 եվրոյով Ուզբեկստանում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը սպորտային կոշիկներ կրելու համար, հայտնում է Quartz-ը։

«Ես տեսա մի մեծ դեղին նշան՝ դրես–կոդի մասին զգուշացում: Ես ինձ սարսափելի էի զգում, սթրես էի ապրում և սկսեցի գլխացավ ունենալ։ Սա անհարգալից վերաբերմունք է ՖԻԴԵ-ի կողմից»,- ասել է Ղազարյանը։

ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն՝ մրցումներին չի կարելի սպորտային կոշիկներ կրել։