Ծեծկռտուք Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի միջև

Ծեծկռտուք Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի միջև

Խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի միջև: Երբ ելույթ էր ունենում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, բանավեճ սկսվեց նրա և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև:

«Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով «Իմ քայլի»պատգամավորներին:

Տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը սկսեց բղավել, որը չէր լսվում: Փոխարենը լսվում էր Մարուքյանի խոսքը. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»,-ասաց նա ու իջավ ամբիոնից: Նրան մոտեցավ Սասուն Միքայելյանն ու բռունցքներով սկսեց հարվածել: