Վլադիմիր Պուտին, օգնեք Արցախին, նրանք խելացի, կրթված մարդիկ են․ ՀՀԿ-ի տատիկ

Վլադիմիր Պուտին, օգնեք Արցախին, նրանք խելացի, կրթված մարդիկ են․ ՀՀԿ-ի տատիկ

«Հրապարակի» խմբագրություն էր այցելել Սուսաննա Սարգսյանը՝ հայտնի ՀՀԿ-ի տատիկը։ Նա ասաց, որ եկել է «վերջին անգամ ելույթ ունենալու», և մի քանի հայտարարություն անելու համար։ Ի խոսքը ՀՀԿ-ի տատին սկսեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խոսքով․

«Сердечный привет из армении Владимиру Путину: Ես Ձեզ շատ եմ սիրում, ես անպայման կաշխատեմ գալ Ձեզ մոտ։ Վլադիմիր Պուտին, աղաչում եմ Ձեզ, օգնեք Հայաստանին, օգնեք Արցախին, նրանք շատ խելացի, կրթված մարդիկ են։ Վլադիմիր Պուտին, օգնի՛ր, խնդրում եմ․․․»,- ասաց Սուսաննա Սարգսյանը։ 

Նա իր խոսքում նաև մի քանի անգամ դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Նիկոլ, Ազգային ժողովիդ կեսը մանկապարտեզ է, կեսը՝ ծերանոց։ Նիստ ես անում, նախարարդ խոսում է, ի՞նչ է խոսում, այնքան նյութեր կան խոսելու, ի՞նչ է, ե՞ս խոսեմ, գրեմ տամ, որ դուք կարդա՞ք։ Ամոթ է, ամոթ։ Նիկոլ, այդ սև թուղթը, որ գրում էիր, բա այդքան նախարարները, այդ ԱԺ պատգամավորներից ոչ մեկը չկա՞ր, որ էդ սև բարաթը, որ նստար կաբինետումդ մենակ գրեցիր և ուղարկեցիր․․․»,- ասաց Սուսաննա սարգսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։