Ոչ բարեկամ երկրների ցանկը փոխելու մտադրություն չկա․ ԱԳ նախարարի տեղակալ

Ոչ բարեկամ երկրների ցանկը փոխելու մտադրություն չկա․ ԱԳ նախարարի տեղակալ

Ռուսաստանի ԱԳ նախարարությունում դեռեւս մտադրություն չկա փոխելու ոչ բարեկամ երկրների ցանկը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ «Այդ հարթակը որոշակի որոշումների իրականացման համար է, որոնք կայացվել են մեզ մոտ եւ որը նախկինում բացակայել է։ Ուստիեւ խոսել, դատողություններ անել այն մասին, թե արդյոք կարելի է ինչ որ մեկին ավելացնել կամ հանել միայն քաղաքական ազդակներից ելնելով, որոնք մենք լսում ենք, դեռ բավական չէ, քանի որ այդ ազդակները փոխվում են եւ դրանք գալիս են հոսքով»։ Նա նաեւ ասել է, որ հավելյալ որոշում ցանկի հետ կապված դեռ չի կայացվելու։