Այլ

2025-ին էլի՛ մեզ հետ են Աբու Հասանի մաշիկները․․․

2025-ին էլի՛ մեզ հետ են Աբու Հասանի մաշիկները․․․


Ամանորին անընդհատ մեզ պատկերացնում էի կոշկակար Աբու Հասանի դերում։ Կոշիկ ենք կարել մեզ համար, որը  պատուհաս է դարձել։ Որտեղ նետում, ինչ անում ենք, էլի գալիս, «աչքներս հանում է»՝ չենք կարողանում ազատվել, Հասանի մաշիկների նման հետապնդում է մեզ։ Ինչքան փախչում, չենք ուզում տեսնել մաշիկները, ինչքան ուզում ենք ազատվել, էլի «աչք հանող մախաթի պես» մտնում է մեր աչքը։ Հեքիաթը լավ բան է, բարի ավարտ է ունենում։ Ժամանակին կոշիկ կարած Հասանը տեսնում է, որ մաշիկները ժողովրդի գլխին փորձանք է բերելու, որ իրենց կարկատաններով  ողջ քաղաքի ծաղրուծանակի առարկան են դարձել,  նրանցից ամեն գնով ուզում է ազատվել։ Բայց պարզվում է, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ, մաշիկները սկսում են հետապնդել նրան․․․ Մաշիկներից ազատվելու հնարը գտնում է բարեգութ սուլթանը։ Նա դատավճիռ է կայացնում, և մաշիկները կախաղան են հանում հրապարակում։

Հիմա մենք այդ հեքիաթի մեջ ենք, Ինչ արինք, չարինք, չկարողացանք ազատվել ծաղրուծանակ դարձած ու մեզ ծաղրուծանակ սարքած  մաշիկներից։ 2024 թվականի վերջին ում հարցնեիր, թե ինչ սպասելիք ունեք 2025-ից, կասեր՝ 2024-ի մեջ թողնենք այդ  կարկատած, փորձանք  մաշիկները։ Բայց 2025-ին աչքահանիչ մաշիկները էլի դուրս եկան ու ի լուր՝ հայ ժողովրդի ասացին, որ իրենք  գնացող չեն։ Իրենք, ինչքան էլ դուռ, պատուհան փակենք, մի ծակ ճարելու ու երևալու են։ Տիկ- տոկի, ֆեյսբուքի ծխնելույզով կմտնեն ու ժողովրդի ուրախությունը ,, ջուրը կգցեն։ Այդպես էլ եղավ՝ 2025-ին էլի՛  մեզ հետ են Աբու Հասանի մաշիկները․․․ Հեքիաթում բարեգութ սուլթան գտնվեց, տեսնենք՝ ո՞վ է լինելու այն բարեգութը, որ մեզ կօգնի՝ ազատվել փորձանք ու պատուհաս մաշիկներից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image