Կարեն Խաչանովը 100 հազար դոլար է հավաքել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Կարեն Խաչանովը 100 հազար դոլար է հավաքել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Հայազգի  թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ են անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար: Բարեգործական խաղին 100 հազար դոլար է հավաքվել է։

Հանդիպումը տեղի է ունեցել UCLA թենիսի համալիրում (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան), կազմակերպիչն է Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության Գլենդելի «Արարատ» մասնաճյուղը։

Խաչանովը հաղթեց 6-3, 4-6, 10-8 հաշվով։