Քաղաքականություն

Հաջիեւն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու եւս 180 ք/կմ

Հաջիեւն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու եւս 180 ք/կմ

Մեր ձեռքի տակ են հայտնվել հավաստի տվյալներ առաջիկայում Նիկոլ Փաշինյանի կողմից նոր զիջումների մասին: Ըստ մեր տնօրինած տեղեկատվության, ՀՀ անվտանգության խորհրդի եւ Ադրբեջանի նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւի միջեւ սահմանազատման հարցերի շուրջ ընթացել են տեւական բանակցություններ եւ կողմերը եկել են համաձայնության, թե ինչպես է գծվելու Հայաստան-Ադրբեջան սահմանային գիծը: 

Ըստ մեր ձեռքում հայտնված քարտեզների, Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին է զիջելու եւս 180 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ ստանալու է ընդամենը 25 քառակուսի կիլոմետր: Ամբողջ սահմանի երկայնքով ադերբեջանական սահմանը տեղ-տեղ առաջ է գալու, որոշ հատվածներում դրանք ուղղակի լեզվակներ են, որ խրվելու են ՀՀ տարածքից ներս: 

Մեր աղբյուրն ասում է, որ սահմանազատման այս նախագիծը, իհարկե, դեռ պետք է հաստատվի, բայց այն գրեթե ամբողջությամբ պատրաստ է: Մեր ձեռքի տակ են գտնվում նաեւ քարտեզները, որտեղ գունանշումներով սահմանազատված են յուրաքանչյուր կողմին հանձնվող հողակտորները:

Առաջիկայում կհրապարակենք նաեւ քարտեզների նախագծերը:

Արեգ Մարգարյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image