Հասարակություն

Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը հերթական ապատեղեկատվությունն ու կեղծիքն է

Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը հերթական ապատեղեկատվությունն ու կեղծիքն է

ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ցույց տալով կադրեր և դիմելով «Հայաստան» դաշինքին հայտարարել է. «Ձեր լոգոն է՝ Մայր Աթոռում»: Նույն պատգամավորը նախկինում ևս հանդես է եկել նման մեղադրանքով, թե իբր 2021 թ. «Հայաստան» դաշինքի լոգոն փակցված է եղել Մայր Աթոռում»։

Դիմեցինք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին։ Վերջինս այսպես մեկնաբանեց պատգամավորի հայտարարությունը․ 

«Դատապարտելի է, որ սույն պատգամավորը, ինչպես և իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ, Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին պարբերաբար հնչեցնում են զրպարտող հայտարարություններ։ Այս դեպքը բացառություն չէ։ Մայր Աթոռում «Հայաստան» դաշինքի լոգոն երբևէ փակցված չի եղել, և պատգամավորի հայտարարությունը հերթական ապատեղեկատվությունն ու կեղծիքն է։ Իսկ ցուցադրված նկարից երևում է, որ խոսքը ինչ-որ անձի համակարգչի ետնամասում փակցված լոգոյի մասին է, ինչը չի կարող որակվել քարոզչություն։ Ակնհայտ է, որ դա անձնական տարածք է։  Պետք է դադարեցնել նման գործելաոճը և Ազգային ժողովի ամբիոնը ծառայեցնել երկրի առջև ծառացած բազմաթիվ լրջագույն հիմնախնդիրների լուծմանը»։

Արեգ Մարգարյան

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image