Մենք գրել էինք, որ մոտ հինգ ժամ տևած բանակցություններից հետո, Սյունիքում ավարտվել է հայ-ադրբեջանական-ռուսական հանդիպումը, որի ժամանակ քննարկվում էր Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանական ուժերի ներխուժման հարցը: Բանակցությունները երկար են տևել, շատ բարդ են ընթացել, մեզ հասած տեղեկություններով, այն ավարտվել է հետևյալ եզրահանգմամբ՝ վաղը ադրբեջանական զինուժը Իշխանասարի հատվածում հետ է քաշվում, ստեղծվում է միջպետական միջկառավարական հանձնաժողով սահմանազատման աշխատանքների հետ կապված: Բայց, ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանական կողմը պայման է դրել, որ Գորիսի հատվածում հայկական զինուժը հետ քաշվի և ինչ-որ տարածք զիջի: Մենք տեղյակ չենք, թե արդյո՞ք համաձայնվել է հայկական կողմը: Վաղը կփորձենք ավելի ստույգ տեղեկություններ ստանալ:
Հասարակություն
Ամենաընթերցված
Սպասումը երբեք իզուր չէ. Շուտով ամուսնանում եմ
Սննդաբան Լիլիթ Բասյանը կրկին ամուսնանում է։ Նա ֆեյսբուքյան իր էջում կիսվել է սիրելիի հետ համբույրի լ...
Ալիևի հայտարարություններից հետո ՌԴ֊ն սահմանափակե...
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») սահմանափակել է...
Հուլիսի 20-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանայի...
Մունդիալի եզրափակիչը դիտելու է մեկնել ռազմական օդա...
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը Միացյալ Նահանգներ՝ Նյու-Յորք, ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզր...
×
❮
❯