Սերժ Սարգսյանը պատերազմի օրերի մասին էր խոսում․ Արտակ Դավթյանը՝ 600 դոլարանոց զրահաբաճկոնների մասին

Սերժ Սարգսյանը պատերազմի օրերի մասին էր խոսում․ Արտակ Դավթյանը՝ 600 դոլարանոց զրահաբաճկոնների մասին

Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարզացրույցի ժամանակ, խոսելով «թալանի և լափելու» մասին,  նոր սկանդալային հայտարարություն արեց։ Ըստ նրա, պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ «Մեզ անվանում էին թալանչի, սերմացու գողացող մկներ։ Բա որ մենք սերմացու գողացող մկներ էինք, բա 600 դոլարով զրահաբաճկոն գնողն ի՞նչ ա, կռի՞ս ա» ,- ասաց Սարգսյանը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից հետաքրքրվեցինք, թե ինքը տեղյա՞կ է այդ դեպքից, պատասխանեց՝  «ես տեղյակ չեմ», իսկ իր պաշտոնավարման ժամանակ նման դեպք եղե՞լ է, որ կառավարությունը նման գնումներ կատարի․ «ինքը պատերազմի մասին էր խոսում»,- ասաց Դավթյանը, դա պատերազմի ժամանա՞կ է եղել՝ հարցրինք՝  «այո»,- պատասխանեց Դավթյանը։

Իր հարցազրույցներից մեկում Դավթյանն ասել էր, որ Անդրանիկ Քոչարյանը փորձել է խառնվել մատակարարումներին, հարցրինք՝ արդյո՞ք այս դեպքերը նույնն են՝ «Սա այդ դեպքը չէ, ես ոչինչ չեմ մեկնաբանում»։

Կապվեցինք նաև պաշտպանության նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանի հետ, որն այդ օրերին պաշտոնավարում էր, սակայն նա ասաց, որ այս փուլում հարցերի չի պատասխանում և այդ հարցի մասին խոսել չի ուզում։