Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Վահե Ղազարյանից, համակարգը չի պարգեւատրվել

Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Վահե Ղազարյանից, համակարգը չի պարգեւատրվել

Պարզվում է՝ դատական համակարգից բացի ՆԳՆ-ում եւս այս տարի տոնական պարգեւավճարներ, կամ ինչպես ընդունված է ասել, 13-րդ աշխատավարձ չեն ստացել: Եթե դատական համակարգի հետ ամեն ինչ պարզ է, դեռեւս կան դատավորներ, որոնք դիմադրում են վարչակարգի ճնշումներին եւ դրամական պարգեւից զրկելով օրվա իշխանություները փորձում են պատժել անհնազանդների խմբակին, ապա տարակուսելի է ՆԳՆ-ի նկատմամբ նման անբարյացկամությունը, հարցն այն չէ, որ համակարգը ղեկավարում է Փաշինյանի մտերիմ, համադասարանցի Վահե Ղազարյանը, եւ չնայած տարատեսակ կազմակերպությունների պահանջի, նրան անառիկ է պահում իր պաշտոնում, խնդիրն այն է, որ այս համակարգի շնորհիվ է պատերազմից հետո գոյատեւում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ոստիկանները կենաց-մահու պայքար են տվել ընդդեմ իշխանության պայքարողների:

Ի դեպ, իշխանական վերնախավում կարծես դժգոհ չեն համակարգի գործունեւթյունից, դիցուք ՀՀ նախագահը ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին այսօր պարգեւատրել է մեդալով։