Հասարակություն

Գնում ենք նոր պատերազմի․ Նիկոլը  հայտարարել է, թե երբ կարող է դա լինել

Գնում ենք նոր պատերազմի․ Նիկոլը  հայտարարել է, թե երբ կարող է դա լինել

Նիկոլն է պատերազմը բերել մեր երկիր ու դա արել է մտածված։ Հիմա էլ նա մեր երկիրը տանում է նոր պատերազմի։ Ու սա միանշանակ իմ ենթադրությունները չեն, սրանք ուղիղ նրա հայտարարություններն են, որոնց բոլորն էլ, կարծում եմ, ծանոթ են։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Այո, սրանք ուղիղ նրա հայտարարություններն են, որովհետև հենց ինքն է ասել, որ այո, մենք գնալու ենք խաղաղության ճանապարհով, սակայն միևնույն ժամանակ ոչ ոք չի ասում, որ եթե գնում եք խաղաղության ճանապարհով, ուրեմն հաստատ լինելու է խաղաղություն։ Նա հստակ հայտարարել է, որ հնարավոր է լինի պատերազմ, ավելին՝ հայտարարել է նաև, որ այդ պատերազմը կարող է լինել երեք ամսից, երեք տարուց և այլն։ Նա իր բերանով հստակ հայտարարել է նաև, որ Ալիևը հենց հիմա ստեղծում է լեգիտիմ հիմքեր նոր պատերազմի համար»,- հավելեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image